5064 դիտում
23:58 19-07-2020
Ուկրաինայի պատգամավորական ընկերախմբի ղեկավարը քննադատել է ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարությունը
Ուկրաինայի խորհրդարանի արդեն երրորդ պատգամավորը քննադատեց ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարությունը: Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, Ուկրաինայի պատգամավորական ընկերախմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկն անվանել է անխոհեմ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության մասին:
«Համարում եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության գործողություններն ու հայտարարությունները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ բացարձակ անխոհեմ եւ չմտածված»,-հայտարարել է Դմիտրուկը instagram-ում:
«Տասնամյակներ շարունակ կառուցվող դիվանագիտական հարաբերությունները կարող են քայքայվել ինչ-որ պաշտոնյայի ընդամենը մեկ հայտարարության արդյունքում: Եւ նախքան ինչ-որ բան ասելը պետք է հարյուր անգամ մտածել ձեր բառերի հետեւանքների մասին:
ԱԳ նախարարությանը կցանկանայի հիշեցնել իր աշխատանքի առաջնային եւ հիմնական խնդիրների մասին՝ Ուկրաինայի իմիջի, հեղինակության պահպանում համաշխարհային շուկայում, ինչպես նաեւ այլ երկրների հետ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ կառուցելու անհրաժեշտություն, եւ ոչ հակառակը:
Նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը կտրուկ քննադատել էին Ուկրաինայի Գերագույն ռադայի երկու պատգամավոր — Դարյա Վոլոդինան և Անտոն Պոլյակովը, իսկ Ուկրաինայի Հայերի միությունն իր ուղերձում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ արտահայտություններն անվանել է չհիմնավորված եւ անհասկանալի:
Ինչպես հայտնի է, ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հանդես էր եկել ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ չնայած նոր էսկալացիան նախաձեռնել էր հենց Ադրբեջանը, ընդ որում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս:
Նմանատիպ նյութեր
6449 դիտում
23:40 18-07-2020
Ուկրաինայի Հայերի միությունն ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարությունը անվանել է չհիմնավորված եւ անհասկանալի
Այս բաժնից
1039 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3955 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1081 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին