6186 դիտում
12:34 19-07-2020
ԱՀԿ-ն 2-րդ օրն անընդմեջ արձանագրում է Covid-19-ի նոր վարակակիրների աննախադեպ բարձր թիվ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երկրորդ օրն անընդմեջ [url=https://www.worldometers.info/coronavirus/]արձանագրում է[/url] կորոնավիրուսի նոր վարակակիրների աննախադեպ բարձր թիվ մեկ օրվա կտրվածքով՝ շուրջ 260 հազար:
Նախորդ բարձր ցուցանիշը աշխարհում արձանագրվել էր հուլիսի 17-ին՝ մոտ 238 հազար: Անցած 24 ժամվա ընթացքում համաճարակի հետևանքով մահացածների թիվը նույնպես բարձր է՝ 7 հազար 360։ Ավելի բարձր ցուցանիշ արձանագրվել էր միայն մայիսի 10-ին՝ 8 հազար 500:
Այսպիսով, աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 14 միլիոն 400 հազարի, որից 604 հազարը մահացել է, 8 միլիոն 600 հազարը՝ ապաքինվել:
Հիվանդացության ցուցանիշներով առաջատարը ԱՄՆ-ն է` 3 միլիոն 700 հազար վարակակիր, երկրորդ հորիզոնականում Բրազիլիան՝ ավելի քան 2 միլիոն, երրորդ տեղում Հնդկաստանը՝ ավելի քան 1 միլիոն ցուցանիշով։
Նմանատիպ նյութեր
3543 դիտում
14:12 09-10-2019
Վարչապետն արձանագրում է ՀՀ-ում ստվերի կրճատման աննախադեպ իրավիճակի առկայությունը
4448 դիտում
10:18 11-05-2020
COVID-19. աշխարհում վարակակիրների թիվը գերազանցել է 4,1 միլիոնը
2139 դիտում
14:40 14-01-2021
ԱՀԿ-ն գնահատել է առկա պատվաստանյութերի արդյունավետությունը COVID-19- ի նոր շտամների դեմ
Այս բաժնից
991 դիտում
23:18 22-11-2024
Լեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներին
1075 դիտում
22:19 22-11-2024
Պուտինը զգուշացնում է նոր հրթիռի մարտական փորձարկումների մասին
904 դիտում
21:39 22-11-2024
Ժոզեպ Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավոր բանակցությունները Ուկրաինայի վերաբերյալ