Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
«COVID-19-ով վարակված քաղաքացիները Ստեփանակերտից են, միևնույն ընտանիքի անդամներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կապ ունեն բռնկման հայտնի օջախներից մեկի հետ։ Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներից մեկն առողջացել է և լքել մեկուսացման վայրը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը ախտորոշվել է 167 մարդու մոտ, որից 134-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 33, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Կորոնովիրուսի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել: