2576 դիտում
17:04 18-07-2020
Հայաստանի, Ադրբեջանի եւ բոլոր դաշնակից պետությունների ղեկավարներին կոչ եմ անում կասեցնել հակամարտությունը. Քադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը գրառում է կատարել իր «Telegram» ալիքում, որում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել կասեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունը:
«Թանկագի՛ն բարեկամներ
Չեչեն ժողովուրդը ինչպես ոչ մի այլ մեկը լավ գիտի խաղաղությանն գինը, ինչպես նաեւ վշտի, որը բերում է պատերազմը: Մեր ժողովուրդը մինչեւ այսօր երբեք չի ունեցել այսպիսի հանդարտություն, կանոնավորություն, բարեկեցություն: Մենք մեր փորձով գիտենք, որ ավելի լավ է պատերազմը կանխել եւ ամեն ինչ անել բարդ հարցերի խաղաղ լուծման համար:
Այսօր մենք հետեւում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին սրված իրավիճակին: Երկու պետությունն էլ մեզ համար եղբայրական են: Բայց այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, դրանք ցավագին են ամբողջ Կովկասի եւ ԱՊՀ երկրների համար:
Ես Հայաստանի, Ադրբեջանի եւ բոլոր դաշնակից պետությունների ղեկավարներին կոչ եմ անում հանդես գալ եւ միջոցներ ձեռնարկել կասեցնելու այդ հակամարտությունը: Կոչ եմ անում նաեւ հոգեւորականությանը ասել իրենց ծանրակշիռ խոսքը: Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ կողմերը միմյանց ձեռք մեկնեն եւ խաղաղության հասնեն: Այլապես, Բարձրագույն Ալլահը մի արասցե, եթե այս դիմակայությունը անցնի լայնածավալ պատերազմի, ապա արդյունքը հղի է ողբերգական մեծ հետեւանքներով ոչ միայն ամբողջ Կովկասի համար:
Մենք հիշում ենք Ղարաբաղում իրադարձությունները, որքան մարդկային կորուստներ բերեց այդ պատերազմը: Եվ այսօր կրկին զոհվածներ կան, իսկ իրավիճակը շիկացած է:
Ես մշտապես կոչ եմ անում հատուկ ուշադրություն դարձնել իրավապահ մարմինների աշխատակիցների եւ զինվորականների համապատասխան պատրաստվածությանը: Դա անհրաժեշտ է ժողովրդի եւ պետության ամբողջականության պաշտպանության նպատակով: Բայց դա չի նշանակում, որ անհրաժեշտ է այդ վտանգավոր ուժն օգտագործել ցանկացած վեճի լուծման համար: Լավագույն պատերազմն այն է, որում չի զոհվում ոչ մի զինվոր եւ չի կատարվում ոչ մի կրակոց:
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին սրված հակամարտության մասնակիցները պետք է իմանան, որ եթե չընդունեն շտապ վճռական միջոցներ, ապա իրավիճակը կարող է անցնել մեծ բաց պատերազմի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Կսկսվեն նոր սադրանքներ, կլինեն զոհվածների անվերջանալի հոսքեր, վիրավորները, փախստականները, որբերը վերջ չեն ունենա… Բայց հաղթողներ չե՛ն լինի:
Ես դարձյալ կոչ եմ անում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՊՀ ղեկավարներին անհապաղ միջամտել այս հարցին: Իմ կողմից հանուն խաղաղության հասնելու պատրաստ եմ ծնկի գալ եւ ցանկացածին խնդրել: Այո՛, ես պատրաստ եմ, եթե պետք է զենք վերցնել եւ մարտնչել արդարության, խաղաղության համար: Բայց ավելի ողջամիտ կլինի, եթե մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջ եւ լայնածավալ ողբերգություն թույլ չտանք»,- գրել է Ռամզան Քադիրովը:
Նմանատիպ նյութեր
1906 դիտում
23:01 16-11-2021
Մայր Աթոռը կոչ է անում միջազգային հանրությանը կասեցնել Ադրբեջանի ոտնձգությունները
Այս բաժնից
649 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ