211652_close_icon
views-count2637 դիտում article-date 11:48 18-07-2020

Հայերին ամեն ինչ, իսկ աղքատ հրեային՝ ոչի՞նչ, Լապշինի հեգնանքը՝ ադրբեջանցիների կողմից հայկական ծիրանները տրորելուն

Երեկ հայրենասիրաբար տրամադրված ադրբեջանցիները ի նշան հայ-ադրբջեանական սահմանին ռազմական գործողությունների դեմ բողոքի… կարծում եք կամավորակա՞ն են գրվել: Նման բան նրանց մտքով անգամ չի անցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը: «Նրանք այդքան չեն սիրում իրենց հայրենիքը, որ հանուն նրա մահանան: Նրանք շուկայում հայերից գնել են հայկական ծրանը եւ հենց տեղում ոտքերով տրորել: Հայերը այդ քայլին հետաքրքիր ձեւով են արձագանքել եւ շարունակել են զեղչ կիրառել տրորման համար գնվող ծիրանի մեծածախ գնման դեպքում: Բայց ադրբեջանցիների փողերը վերջացել են: Ես ալիեւցիների համար ավելի լավ առաջարկ ունեմ: Սիրելի ադրբեջանցիներ, ես պատրաստ եմ կազմակերպել իմ լուսանկարների վաճառքը, դուք կարող եք ինձնից դրանք գնել ու ոտքի տակ տրորել, այրել, անգամ ուտել: Ի՞նչ կասեք: Կստացվի փոքրի հրեա-ադրբեջանական բիզնես: Այն ձեզ համար կլինի հայրենասիրություն, իսկ աղքատ հրեային մի քիչ փող բաժին կհասնի»,-հեգնանքով նշել է Լապշինը:

Նմանատիպ նյութեր