211652_close_icon
views-count16129 դիտում article-date 22:54 17-07-2020

ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ է ներկայացվել

ԱՄՆ-ում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար, գրում է [url=https://ria.ru/20200717/1574515683.html?fbclid=IwAR3qh59fMpe18RGnkK8OXLstZ-MelWew3b3ixUMxK_Bk_-LIE11zp2AbWL0]ria.ru[/url]-ն։ Համապատասխան օրինագիծը ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Քինզինգերը, Աբիգեյլ Սփանբերգերը և Մայքլ Մաքքոլը: Փաստաթուղթը ստացել է «ռուսական սպառազինությունների արտահանմանը հակազդելու մասին օրենք» անվանումը, որում առաջարկվում է С-400-ի մատակարարումները «էական գործարք» ճանաչել, ինչը գործող ամերիկյան օրենսդրության համաձայն պահանջում է պատժամիջոցներ սահմանել: Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել են 2019թ-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնը Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգերը՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չպահեց և վերջինս շարունակեց բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-երի լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր