Սերգեյ Լավրովը Արա Աբրահամյանին վստահեցրել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հարցում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հուլիսի 17-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը: Հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը վերաբերող հարցեր։
Աբրահամյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:
Աբրահամյանը ՌԴ ԱԳ նախարարին տեղեկացրել է Ռուսաստանի հայերի միության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մասին` կապված հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սկսման հետ, մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:
Աբրահամյանը նախարարին ծանոթացրել է նաև այն աշխատանքների հետ, որոնք այս օրերին իրականացնում է Ռուսաստանի հայերի միությունը, ներառյալ Ռուսաստանի Դաշնությունում ազգային հողի վրա հակամարտությունների կանխարգելումը:
Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը, որպես երկիր, որը հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հարցում, արդեն իսկ ձեռնարկել է մի շարք քայլեր՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցմանը և իրավիճակի կայունացմանը։