211652_close_icon
views-count4030 դիտում article-date 15:29 17-07-2020

Վարդան Մինասյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Հուլիսի 15-ին ավարտվեց Վարդան Մինասյանի և «Արարատ-Արմենիա» ակումբի միջև կնքված պայմանագիրը և այժմ կողմերը համատեղ որոշում են կայացրել՝ չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը 2018 թվականից: «Արարատ-Արմենիան» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-քի և կրել 14 պարտություն: Երկամյա աշխատանքի ընթացքում, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ սուպերգավաթակիր և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: «Ավարտվեց երկամյա իմ համատեղ աշխատանքը «Արարատ-Արմենիայի» հետ։ Այս ժամանակահատվածում մենք կարողացանք երկու անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ նվաճել սուպերգավաթ, եւ իհարկե հաջողություններ գրանցեցինք եվրոգավաթներում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատիրոջը, ողջ անձնակազմին, երկրպագուներին եւ, իհարկե, թիմի ֆուտբոլիստներին` հաջող աշխատանքի համար։Ակումբին մաղթում եմ նորանոր հաջողություններ»,- ասել է Մինասյանը:

Նմանատիպ նյութեր