Լևոն Ղասաբօղլյանի գլխավորած ղազախական ակումբն ուժեղ գտնվեց «Վեստ Արմենիայից»
Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջատար «Վեստ Արմենիան» շարունակում է ուսումնամարզական հավաքը Թուրքիայում։ Հայկական թիմը հավաքի ընթացքում ստուգողական հանդիպում է անցկացրել ղազախական «Ակադեմիա Օնտուստիկի» հետ և պարտվել է 3:4 հաշվով։
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ղազախական այս ակումբը գլխավորել է Էստոնական «Տրանս Նարվա» ակումբի, Երևանի «Արարատի», «Կիլիկիայի», «Ուլիսի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը, ով թիմի գլխավոր մարզչի կարգավիճակում արդեն հասցրել է անցկացնել մի շարք մարզումներ:
‹‹Օնտուստիկ››-‹‹Վեստ Արմենիա››հանդիպման առաջին խաղակեսից հետոհայկական թիմը 1:3 հաշվով պարտվելիս է եղել։ Երկրորդ խաղակեսում ‹‹Ակադեմիա Օնտուստիկի››գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը գրեթե ամբողջությամբ փոխել է թիմի կազմը` ևս մեկ գնդակով մեծացնելով առավելությունը հայկական թիմի նկատմամբ:
‹‹Վեստ Արմենիային››երկրորդ խաղակեսում հաջողվել է երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, սակայն ղազախական ակումբն ավելի ուժեղ է գտնվել և վճռել է խաղի ելքը։
‹‹Վեստ Արմենիայի›› հետ հանդիպումն առաջինն էր հայ մասնագետի համար, և այն պսակվեց հաղթանակով։