Ֆլորենտինո Պերես. Զիդանը երկնային օրհնություն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գովասանքի խոսքեր է ասել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հասցեին՝ Լա Լիգայում չեմպիոն դառնալուց հետո:
«Ես սոցցանցերում տեսա, որ Զիդանը «Ռեալը» ղեկավարելիս 19 խաղը մեկ տիտղոս է նվաճում:
Զիդանը՝ դա երկնային օրհնություն է: Մարդիկ նրա մասին կարող են խոսել այն ամենը, ինչ՝ ուզում են: Իսկ մենք կշարունակենք տիտղոսներ նվաճել», ասել է Պերեսը: