14861 դիտում
16:27 16-07-2020
Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարությունը՝ որպես արտաքին այցեքարտ, չի աշխատում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին քաղաքականության ճակատում օպերատիվ աշխատանքները շարունակվում են: Հայկական դիվանագիտությունը բացի ընթացիկ աշխատանքներից պետք է կապիտալիզացնի այս իրավիճակը նոր նախաձեռնություններով, որոնց մասին 5 առաջակություն երեկ ներկայացրել եմ:
Հանրապետականը հենց առաջին վայրկյանից միջազգային իր բոլոր գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ինֆորմացիա է տվել ու շարունակում է թարմացնել, սակայն մի քանի կարեւոր հետեւություն պետք է անել:
Միջազգային արձագանքը վկայում է, որ նրանք տարբերության նշան չդրեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ որ Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարությունը՝ որպես արտաքին այցեքարտ, չի աշխատում:
ՀՀ-ում արեւմտյան մի շարք դեսպանատներ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին` ներքին քաղաքական ավանտյուրաների հարցում, նույնքան բարյացակամ չգտնվեցին, որպեսզի մատնանշեն բուն ագրեսորին։
Ասել է՝ ներքին քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանի առջեւ կանաչ լույս են վառում, իսկ արտաքինում աջակցություն չեն ցուցաբերում:
Մենք և Փաշինանը պետք է հետեւություններ անենք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
952 դիտում
09:31 03-08-2024
Հախում գետի հին կամուրջը այցեքարտ կդառնա տուրիստական հոսքերի համար․ Փաշինյան
985 դիտում
09:33 01-06-2023
Արցախի հարցն ու Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1183 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1009 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
814 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել