3005 դիտում
17:46 15-07-2020
Եվրահանձնաժողովը խոստանում է նոր գլոբալ կարանտին թույլ չտալ համավարակի 2-րդ ալիքի դեպքում
Եվրամիության մշակած ռազմավարությունը գլոբալ կարանտինի նոր սահմանում և ԵՄ-ի տնտեսության կանգնեցում թույլ չի տա համավարակի երկրորդ ալքի դեպքում: Այդ մասին,հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության եվրակոմիսար Ստելա Կիրիակիդեսը՝ ներկայացնելով Եվրամիության ռազմավարությունը: Հաղրդում է tass.ru-ն։
«Մեր խնդիրն է կանխել, այլ ոչ թե կասեցնել: Այն դեպքում, եթե առանձին տարածաշրջաններում մենք հարկադրված լինենք կասեցնելու համավարակը, մենք դա կանենք արդյունավետորեն՝ գլոբալ կարանտինի կրկնական սահմանում և տնտեսության նոր կանգնեցում թույլ չտալու համար»,- հայտարարել է նա:
Եվրահանձնաժողովի ներկայացրած ռազմավարությունը նպատակամիտված է առաջին հերթին աշնան շրջանին, երբ շատ փորձագետներ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք են սպասում: Բացի դրանից, Եվրահանձնաժողովը նախազգուշացնում է այն ռիսկերի մասին, որոնք այդ ֆոնին ներկայացնում է սեզոնային գրիպի սովորական համաճարակաը, որն սպառնում է քայքայել մարդկանց իմունիտետը և սրել կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը:
Գլոբալ կարանտինը, որը 2020 թվականի մարտի կեսերից մինչև մայիսի կեսերը փաստորեն կազմալուծեց Եվրամիության տնտեսությունը, հետպատերազմյան Եվրոպայում կհանգեցնի 2019 թվականի համեմատությամբ Եվրամիության միագումար համախառն ներքին արդյունքի 8,3 տոկոսով ռեկորդային անկման՝ Եվրահանձնաժողովի ամառային տնտեսական կանխատեսման համաձայն:
Նմանատիպ նյութեր
2945 դիտում
15:13 24-09-2020
Եվրահանձնաժողովը 30 մլն եվրո կհատկացնի Հայաստանին Covid-19 համավարակի դիմակայման նպատակով
2248 դիտում
16:58 06-04-2021
Համավարակի ազդեցությունը կրթության վրա չափելու համար նոր՝ գլոբալ չափորոշիչ համակարգ է ստեղծվել
Այս բաժնից
1120 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
892 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
844 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ