211652_close_icon
views-count28633 դիտում article-date 11:43 15-07-2020

Ադրբեջանցի ցուցարարները, որոնք պահանջում են ռազմական գործողությունների շարունակություն, ներխուժել են երկրի խորհրդարանի շենք. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լույս հուլիսի 15-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` խորհրդարանի շենքի դիմաց, ակցիա է անցկացվել, որի մասնակիցները ներխուժել են խորհրդարանի շենք: Այս մասին տեղեկացնում է meydan.tv-ն: Ակցիայի մասնակիցները պահանջել են շարունակել հուլիսի 12-ից Հայաստանի Հանրապետության դեմ սկսված ռազմական գործողությունները Տավուշի ուղղությամբ: Ակցիայի վայր են ժամանել բազմաքանակ ոստիկանական ուժեր: Հետաքրքիր է, որ խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցները չեն խոչընդոտել ցուցարարների մուտքին խորհրդարան, որը տեղի է ունեցել ժամը 4:00-ի մոտակայքում: Ներխուժումից 15-20 րոպե անց ոստիկանական ուժերը, մահակներ գործածելով, դուրս են հանել ցուցարարներին խորհրդարանի շենքից և ձերբակալել մի քանիսին: Միևնույն ժամանակ, ցուցարարների մի մասը ոստիկանական մեքենա է շրջել: Խորհրդարանի առջև մնացած ցուցարարներին ոստիկանությունը ցրել է ջրցան մեքենաների միջոցով: Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 11 զոհ, հայկական կողմը՝ 4:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր