«Ռեալը» պատրաստ է խզել պայմանագիրը Բեյլի հետ՝ վճարելով երկու տարվա աշխատավարձը
Կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է լքել «Ռեալը»: Մադրիդյան ակումբը պատրաստ է խզել պայմանագիրը 30-ամյա ուելսցու հետ՝ նրան վճարելով պայմանագրով մնացած երկու տարվա աշխատավարձը:
Այդ դեպքում Բեյլը կդառնա ազատ գործակալ:
Բեյլի հարաբերությունները «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ մնում են լարված: Խաղացողը դժգոհ է պահեստայինի իր կարգավիճակից:
Իր վերջին խաղը «Ռեալի» կազմում Բեյլն անցկացրել է հունիսի 24-ին: Դրանից հետո նա 5 խաղ անընդմեջ մնացել է պահեստայինների նստարանին:
Այս մրցաշրջանոււմ Լա Լիգայում Բեյլը «Ռեալի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: