«Ռեալը» Բեյլի հետ 5 անգամ ավելի շատ է պարտվել
AS պարբերականի կատարած հետազոտության համաձայն, Մադրիդի «Ռեալը» ավելի հաճախ է պարտվում, երբ նրա կազմում հանդես է գալիս կիսապաշտպան Գարեթ Բեյլը:
Վերջին 2,5 տարվա ընթացքում Բեյլը բաց է թողել «Ռեալի» 34 հանդիպում: Դրանցում արքայական ակումբը տարել է 28 հաղթանակ, 5 ոչ-ոքի է խաղացել եւ պարտվել միայն մեկում: Թիմը առանց Բեյլի հաղթել հանդիպումների 82,3%-ում, իսկ զիջել՝ միայն 2,9%-ում:
Իսկ Բեյլի մասնակցությամբ «Ռեալը» 99 հանդիպումներում ունեցել է 70 հաղթանակ (70,7%,), 13 ոչ-ոքի եւ 16 պարտություն (16,2):