«Ռեալը» ցանկանում է, որպեսզի Զիդանը կարգավորի հարաբերությունները Բեյլի հետ
«Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարգավորի հարաբերությունները կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ:
Ակումբը ցանկանում է, որպեսզի ֆրանսիացի մասնագետը մի կողմ թողնի 30-ամյա ուելսցու հետ ունեցած անձնական տարաձայնությունները:
«Ռեալում» նախկինի պես այն կարծիքին են, որ Բեյլը շարունակում է մնալ թիմի կարևորագույն խաղացողներից մեկը:
Ակումբի ղեկավարության կարծիքով, թիմի շահերը պետք է առաջնահերթ լինի, քան՝ անձնական տարաձայնությունները: