211652_close_icon
views-count6353 դիտում article-date 19:33 14-07-2020

Մակրոնը հայտարարել է, որ «կորոնավիրուսի վերադարձի» նշաններ են նկատվում Ֆրանսիայում

Ֆրանսիայում կորոնավիրուսի վերադարձի նշաններ են նկատվում, սակայն երկիրը պատրաստվել է համաճարակի հնարավոր երկրորդ ալիքին: [url=https://www.theguardian.com/world/2020/jul/14/pared-down-bastille-day-parade-in-paris-to-honour-coronavirus-workers-emmanuel-macron]Theguardian[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսային հարցազրույցի ժամանակ: «Նշաններ կան, որ կորոնավիրուսի տարածումը նորից կսկվի, բայց մենք դրան պատրաստ կլինենք: Մենք շատ բան ենք սովորել համավարակի ընթացքում»,- ասել է Մակրոնը՝ նշելով, որ «Ֆրանսիայում դիմակի, շնչառական սարքերի և դեղերի բավարար պաշարներ կան»: Ֆրանսիացի առաջնորդն իր երկրի բնակիչներին հիշեցրել է սանիտարական միջոցառումների պահպանման կարևորության մասին: «Խորհուրդ եմ տալիս բոլոր քաղաքացիներին դիմակ կրել, երբ փողոց են դուրս գալիս և հատկապես, երբ գտնվում են փակ տարածքում»,- հավելել է Մակրոնը: Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով համաճարակի ողջ ընթացքում վարակվել է ավելի քան 172 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 30 հազարը:

Նմանատիպ նյութեր