2609 դիտում
10:47 02-11-2018
Մակրոնը Եվրոպային զգուշացրել է 1920-ականների պոպուլիզմի վերադարձի մասին. Politico
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական Ouest France թերթին տված հարցազրույցում զգուշացրել է Եվրոպային պոպուլիզմի ցայտի մասին և կոչ է արել դիմակայել քաղաքական միտումներին, որոնք պոպուլյար են եղել 1920-ականներին, գրում է [url=https://www.politico.eu/article/emmanuel-macron-warns-europe-against-return-to-1920s-populism/]Politico[/url] հանդեսը։
Մակրոնի խոսքով՝ ներկայում Եվրոպայում նկատվում են քաղաքական տրամադրությունների միտումներ, որոնք գերակայում էին Առաջին աշխարհամարտի ավարտից հետո մինչև 1929 թվականի ճգնաժամը։ Ֆրանսիայի նախագահը նաև կարծում է, որ Եվրոպան մասնատված է վախերի, ազգային կարգախոսների և տնտեսական ճգնաժամերի պատճառով, ասված է նյութում։
Մակրոնը զգուշացրել է, որ Եվրոպան թուլացնելու փորձերը տեղի են ունենում դրսից նոր սպառնալիքների ֆոնին։
Նմանատիպ նյութեր
2075 դիտում
21:02 15-11-2015
Պաշտոնական Իրաքը Եվրոպային զգուշացրել է ահաբեկչական հնարավոր գործողությունների մասին
1706 դիտում
14:25 26-04-2014
1920-ականների Սովետական միության անօթևան երեխաները. ֆոտոշարք
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»