1619 դիտում
19:45 14-07-2020
ՄԻՊ-ը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին ներկայացրել է Տավուշի հրետակոծությունների վերաբերյալ արձանագրած տեղեկությունները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից մարզի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ իրականացվող գնդակոծությունների և հրետանակոծությունների վերաբերյալ աշխատակազմի արձանագրած տեղեկությունները, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերից Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրվող ահազանգերը։
Ուշադրություն է հրավիրվել նաև Պաշտպանի միջազգային զեկույցների վրա։ Դրանք կուղարկվեն նաև Կարմիր խաչի Ժնևի գրասենյակ։
Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին այլ մանրամասներ ներկայացնել չենք կարող։
Նմանատիպ նյութեր
1999 դիտում
21:46 17-11-2021
ՀՀ ՄԻՊ- ը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել է գերիների հարցը
818 դիտում
15:41 01-02-2023
Արման Թաթոյանը ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը քննարկել է հումանիտար հարցեր
Այս բաժնից
553 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5455 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի