211652_close_icon
views-count13795 դիտում article-date 16:37 14-07-2020

Ադրբեջանական կողմը բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ. Razm.Info

Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է Razm.Info-ն։ «Արբանյակային լուսանկարների հիման վրա ձեզ ենք ներկայացնում Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են: Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր