Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ հրավիրվեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցեց նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ
2020.07.14 15:11


Twitter
Вконтакте
Одноклассники
