211652_close_icon
views-count3452 դիտում article-date 21:59 14-07-2020

Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ հրավիրվեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը։ Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցեց նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:

Նմանատիպ նյութեր