3337 դիտում
21:33 13-07-2020
Վրաստանի նախագահը մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտությամբ
Վրաստանի նախագահը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հուլիսի 12-13-ը տեղի ունեցած զինված հակամարտության կապակցությամբ: Այս մասին ասվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ, փոխանցում է [url=https://www.interpressnews.ge/en/article/108374-president-expresses-concern-over-armed-conflict-on-border-between-azerbaijan-and-armenia]Interpressnews[/url]-ը:
«Այսօր, երբ մենք բոլորս միասին պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը և համաշխարհային կայունության պահպանումը հսկայական նշանակություն ունեն: Խաղաղությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում կարևոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ մեր ընկերների ու գործընկերների` Ադրբեջանի և Հայաստանի հետագա զարգացման համար:
Վրաստանի նախագահը հույս է հայտնում, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն ժամանակին և իրավիճակի հետագա էսկալացիան կկանխվի խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
3886 դիտում
19:56 25-11-2016
ՆԱՏՕ-Հայաստան և ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները պայմանավորված չեն ԼՂ հակամարտությամբ. Յենս Ստոլտենբերգ
3100 դիտում
20:42 30-03-2022
Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ ՀՀ ժամանած 34 աշակերտները ընդգրկվել են տարբեր դպրոցներ
Այս բաժնից
928 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
856 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին
994 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին