Խմբերի ադմիններ, բարի եղեք, ջնջեք նման գրառումները, տիրություն արեք ձեր խմբերին. մեդիափորձագետը հորդորում է ուշադիր լինել
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է առավել զգույշ լինել սոցցանցում առկա խմբերի ադմիններին, քանի որ անփութության պատճառով այդ հաշիվները հաճախ հայտնվում են ադրբեջանցի հաքերների ձեռքի տակ և օգտագործվում՝ ապատեղեկատվություն տարածելու համար։
«Սա կոտրված հայաստանյան օգտատիրոջ պրոֆիլ է։ Մարդը այս պահին փորձում է վերականգնել հաշիվը։ Իսկ իրա տեղը գրողը, բնականաբար, ադրբեջանցի է։ ՄԻ հավատացեք սենց բաների։
Խմբերի ադմիններ, բարի եղեք ջնջեք նման գրառումները, տիրություն արեք ձեր խմբերին»,-գրել է Ս. Մարտիրոսյանը։