211652_close_icon

Գիշերն օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել․ Արցախի ՊՆ

views-count2813 դիտում article-date 12:01 13-07-2020
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ չնայած՝ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած սադրանքի:

Նմանատիպ նյութեր