31793 դիտում
21:37 12-07-2020
Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:
[url=https://www.banak.info/2020/07/Hh-zuery-xocel-en-haykakan-dirqeri-uxxutyamb.html]Banak.info[/url] մասնագիտացված կայքի ձեռքի տակ են հայտնվել, հայկական դիրքերի չհասած, ադրբեջանական կողմի խոցված մեքենայի լուսանկարները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը [url=https://zerkalo.az/podrazdeleniya-vooruzhennyh-sil-armenii-sovershili-provokatsiyu-na-tovuzskom-napravlenii-obe-storony-ponesli-poteri/]հայտնել է[/url], որ հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում 2 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել:
Նմանատիպ նյութեր
23972 դիտում
18:48 22-04-2020
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական խոցված ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4611 դիտում
13:53 20-07-2020
Սիրուն է, չէ՞. Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է հայկական զինուժի կողմից խոցված Ադրբեջանի ԱԹՍ-ի լուսանկարները