ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատելով ադրբեջանցիների մասսայական գաղթից իմ էջ, նաև նյարդային մեկնաբանություններից, մի բան կարելի է եզրակացնել՝ փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին, որոնք նախ օրը ցերեկով անհասկանալի պատճառով ուազիկով սահմանը խախտելու փորձ են ձեռնարկել և որոնց մեր զինծառայողները, որպես բարի կամքի դրսևորում, փախչելու հնարավորություն էին տվել»:Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում 2 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
«Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված էր հաղորդագրությունում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Շուշան Ստեփանյան. Փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին
2020.07.12 20:52


Twitter
Вконтакте
Одноклассники
