Ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկություններ է հայտնել ադրբեջանցի զինծառայողի վիճակի մասին, գրել է.
«Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր»: