211652_close_icon
views-count21134 դիտում article-date 13:04 12-07-2020

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է [url=https://netgazeti.ge/news/466977/?fbclid=IwAR3e3rNZsZpuRKrFZC3DQjbplnY0nbzBxHlB1DqqQ1cpm3XURlmD7K0ZoiY]netgazeti.ge[/url] կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին: Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 986 դեպք, վարակվածներից 857 մարդ առողջացել է, 15-ը` մահացել: 5001 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 219 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում: Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 12 849 300 է, մահացել է 567 783 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

Նմանատիպ նյութեր