2974 դիտում
16:18 11-07-2020
Սևան և Մարտունի քաղաքներում շուտով կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները
Շուտով Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքներում իրենց դռները կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները։ Այստեղ ավարտական փուլում են կահավորման աշխատանքները։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Համաշխարհային բանկի վարկային ծրագրի ֆինանսավորմամբ ստեղծվող կենտրոններում քաղաքացիներին կսպասարկեն ավելի լավ պայմաններում, իսկ աշխատակիցները կսկսեն աշխատել նոր ու հիմնովին վերանորոգված շենքում։
Մարզի բնակիչներն այսուհետ մեկ պատուհանի սկզբունքով կստանան այն բոլոր ծառայությունները, որոնք նախկինում ստանում էին զբաղվածության գործակալություն, Սոցիալական աջակցության գրասենյակ, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով և Սոցիալական ապահովության տարածքային բաժին դիմելիս, որոնք գործում էին տարբեր հասցեներում»,- գրել է նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2783 դիտում
16:22 14-08-2020
Վարչապետը մասնակցում է Սևան քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կետրոնի բացմանը. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
814 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
427 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
580 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ