7880 դիտում
10:30 10-07-2020
Եղբայրների մեկտեղումը. ինչով է զբաղվելու Դավիթ Անանյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, ազատվելով պաշտոնից, որոշակի ժամանակ ոչնչով չէր զբաղվում։ Նրան շատ հաճախ կարելի էր տեսնել քաղաքում, ընկերների հետ։ Մեզ պատմեցին, որ խլելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գերթանկարժեք հետհեղափոխական մեկնարկային 2 տարին ու որոշակի ժամանակ էլ հանգստանալուց հետո, Դավիթ Անանյանը մտադիր է վերադառնալ իր «Փի Էյջ Փի Փարթներզ» հաշվապահական ընկերություն և շարունակել կատարել նախահեղափոխական Հայաստանը թալանած ֆիրմաների աուդիտը՝ լվանալով բոլոր հետքերը։
Դավիթ Անանյանի եղբայրը՝ Մհեր Անանյանը, պետական համակարգից ազատվելուց հետո դարձավ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ։ Բացառված չէ, որ Անանյան եղբայրները երկուսն էլ այս բանկում տեղավորվեն։ Դավիթ Անանյանը, օրինակ, օրերս ֆեյսբուքյան իր էջով տարածել էր տեղեկություն, որ կայացել էր «Արարատբանկ»-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը»։
Մմանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1614 դիտում
09:59 19-01-2021
Փոխմարզպետներն այդպես էլ աշխարհազոր չձևավորեցին. հիմա ինչով են զբաղվելու նրանք. «Ժամանակ»
4001 դիտում
15:37 19-01-2017
Օբաման պատմել է, թե ինչով է զբաղվելու Սպիտակ Տնից հեռանալուց հետո և որ դեպքում կխախտի լռությունը
2767 դիտում
16:57 11-01-2019
Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, թե ինչով է զբաղվելու հունվարի 14-ից հետո
Այս բաժնից
448 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
538 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»