5586 դիտում
15:22 09-07-2020
Իտալիա. «Ռոման» հաղթում է, Մխիթարյանը՝ նորից փայլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ հաղթեց «Պարմային»՝ 2:1:
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Յուրայ Կուցկան։
43-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիան եզրափակեց «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նշենք, որ սա հայ ֆուտբոլիստի 7-րդ գնդակն էր «Ռոմայի» կազմում և այս ցուցանիշով նա թիմում միայն Էդին Ջեկոյին է զիջում:
57-րդ րոպեին Մխիթարյանը նորից աչքի ընկավ. նրա փոխանցումից հետո Ջորդան Վերետուն հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասը և հաղթանակ բերեց «գայլերին»՝ 2-1։
«Ռոման» առաջնության վերսկսումից հետո առաջին հաղթանակը տարավ և վաստակելով 51 միավոր, ընթանում է 5-րդ տեղում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7456 դիտում
00:09 29-11-2019
Եվրոպայի Լիգա. «Ռոման» Թուրքիայում հաղթում է, Մխիթարյանը՝ վերադառնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1458 դիտում
14:26 27-09-2015
Իտալիա. «Յուվենտուսը» նորից անհաջողության մատնվեց, «Ռոման» արթնացավ. տեսանյութ
8933 դիտում
23:25 23-02-2020
Իտալիա. «Ռոման» ջախջախեց, Մխիթարյանը՝ փայլեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
754 դիտում
21:32 19-04-2024
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
3967 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
904 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը