Հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է․ Ucom
Հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է: Այս մասին ասվում է Ucom ընկերության տարածած հաղորդագրության մեջ․
«Սիրելի´ բաժանորդներ,
Հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է: Մեր տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ կապը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը խնդրի վերաբերյալ նույնպես հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
Յուքոմի հետ կապված տեխնիկական խնդիր կա, որը այս պահին լուծվում է։
Ընթացքի մասին լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի։