4458 դիտում
19:44 07-07-2020
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազների միջնորդությունը
[url=https://www.shantnews.am/news/view/720599.html]Shantnews.am[/url]-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, չբավարարեց դատախազների միջնորդությունը, որով նրանք խնդրել են սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։
Դատախազները գտել են, թե պաշտպանների ներկայացրած միջնորդությունները թույլ չեն տալիս նրանց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։
Դատավորը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում դատավարության կողմերի միջնորդություն ներկայացնելու որևէ սահմանափակում չկա, ինչպես նաև չկա համապատասխան կարգավորում։
Միջնորդության քննարկման ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչ Ասլանյանը միացավ պաշտպաններին՝ խնդրելով մերժել դատախազների միջնորդությունը և այլևս չվերցնել քննարկման նման միջնորդություն։ Ավելին, հաջորդ նիստին նա պատրաստվում է բացարկ ներկայացնել մեղադրող կողմին։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին։
Նմանատիպ նյութեր
7595 դիտում
15:42 14-06-2019
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց. Tert.am
1640 դիտում
18:08 19-11-2019
Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազի բացարկի միջնորդությունը. Tert.am
Այս բաժնից
553 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
421 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից