211652_close_icon
views-count3264 դիտում article-date 18:34 07-07-2020

Երևանում թույլատրելի առավելագույն արագությունը 2020թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ: Այդ ճանապարհահատվածներն են՝ 1.Իսակովի պողոտա 2.Թբիլիսյան խճուղի 3.Մոնթե Մելքոնյան փողոց 4. Աճառյան փողոց 5. Դավիթ-Բեկի փողոց 6. Մյասնիկյան պողոտա 7. Սարալանջի պողոտա 8. Աշտարակի խճուղի: Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ: [b]Ճանապարհային ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր