3534 դիտում
18:27 06-07-2020
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հատուկ պատրաստված թաքստոցում հայտնաբերել են 3 147 դեղահաբ և այլ արգելված իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից շարունակվում է հետևողական պայքարը քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման դեմ:
Մասնավորապես հուլիսի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել նախկին դատապարտյալ Ա. Ս.-ի կողմից դատապարտյալ Ա. Կ-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:
Սառնարանի ստորին հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են առանց գործարանային փաթեթավորման և մակնշման համապատասխանաբար 2988 և 159 հատ տարբեր տեսակի ու չափսերի, անհայտ ծագման սպիտակ դեղահաբերով լի 2 փաթեթ, ինչպես նաև 6 բջջային հեռախոս, 3 լիցքավորման սարք, ականջակալ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]
ՀՀ ԱՆ քրեակատարողական
ծառայության հանրային
կապերի բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3998 դիտում
15:40 19-01-2022
Քրեակատարողական հիմնարկի ծառայողի մոտ հայտնաբերել են թմրամիջոց և արգելված իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
565 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
490 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
493 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը