Արայիկ Հարությունյան. Վաղն ամենածանրաբեռնված օրն է
                        ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դիմորդներ ջան, ո՞նց եք: Վաղն ամենածանրաբեռնված օրն է, քանի որ մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ` շուրջ 13 հազարից:
Հերթական քննական օրը հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին:
Խնդրում եմ դիմորդներին պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ, իսկ ծնողներին` զերծ մնալ քննական կենտրոնների շրջակայքում կուտակումներից:
Ամեն ինչ շատ լավ է լինելու»:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


