Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին նրա երազանքի G-Wagen-ն է նվիրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը կնոջը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, ճոխ նվեր է մատուցել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Երգիչը Քիմին 240 հազար դոլարանոց Mercedes Benz G-Wagon է նվիրել: Նեոնային դեղին գույնի մեքենայի լուսանկարը հայտնվել է 37-ամյա հայուհու ինստագրամյան էջում:
Քարդաշյանը խոստովանել է, որ դա իր երազանքի մեքենան է և մանրամասնել, որ մի քանի օր առաջ այս մեքենայով Մայամիում ընկերոջ հարսանիքին էր գնացել ու հենց այդ պահից սիրահարվել է մեքենային: