SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Կամազ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 ժամկետային զինծառայողներ բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ հետազոտվել են, և պարզվել է, որ, բարեբախտաբար, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի ռազմական ոստիկանության Բերդի բաժնում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը;
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 4-ն արդեն այսօր դուրս են գրվել հոսպիտալից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ
2020.07.04 16:46


