2409 դիտում
14:57 04-07-2020
ՀՔԾ-ում քրեական գործերը հարուցվում եւ կարճվում են ըստ Նիկոլ Փաշինյանի տրամադրության. «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր
Հատուկ քննչական ծառայությունը «ավելի քան հինգ ամիս առաջ» ձեւակերպումը, ինչպես եւ ես կանխատեսել էի երեկ կայացած ասուլիսի ընթացքում, որակեց տեխնիկական վրիպակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Այս որակումը էլ ավելի ամրապնդեց իմ եւ տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների այն համոզմունքը, որ մեզանից թաքցրել եւ աղավաղել են մեր կյանքի եւ առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը, ինչը հանգեցրել է ավելի քան 600 մարդու մահվան:
ՀՔԾ քննիչ Դավիթ Կոնստանդյանն ու Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը Մհեր Դավիդյանցը ճիշտ էին, իսկ սխալը, սուտն ու կեղծիքը կբացահայտի քրեական գործի նախաքննությունը:
Արդեն կարելի է հաստատված համարել այն հանգամանքը, որ ՀՔԾ-ում քրեական գործերը հարուցվում եւ կարճվում են ըստ Նիկոլ Փաշինյանի տրամադրության եւ քաղաքական նպատակահարմարության:
Հ.Գ. Փաստորեն, «վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ ՀՀ առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պատասխանատու պաշտոնատար անձի կողմից արված հայտարարությունները չեն հակասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմանը»:
ԼՈՒ՞ՐՋ,վստահ ե՞ք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14761 դիտում
20:20 28-02-2020
Bac tv. Սերժ Սարգսյանի օրոք կարված քրեական գործը չի կարճվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
505 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
601 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է