22657 դիտում
23:42 03-07-2020
Լոռու մարզում նախադեպը չունեցող ծրագիր է. իրականացվում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն աշխատանքային այցով Տաշիրի տարածաշրջանում էր: Նա «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի անտառվերականգնման ծրագրի ղեկավար Նավասարդ Դադյանի ուղեկցությամբ ծանոթացավ Տաշիր և Մեծավան խոշորացված համայնքներում իրականացվող անտառվերականգնման և անտառի խնամքի նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքին՝ Մեծավան համայնքի Միխայլովկա բնակավայրի 43.4 հա, Տաշիր համայնքի 45 հա և 53.4հա անտառածածկույթի խնամքի, ծառերի բնաբաժակի խոտածածկի մաքրման աշխատանքներին։
Սա Լոռու մարզում նախադեպը չունեցող ծրագիր է. իրականացվում է Լոռու մարզպետարան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և «Էյ-Թի-Փի» հիմնադրամ համագործակցությամբ՝ մարզում իրականացվող «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում:
Մեկ ծրագրի շրջանակներում համագործակցելու նախաձեռնությունը եղել է հիմնադրամի կողմից: Այն նախ քննարկվել է Գ. Մարկոսյանի ղեկավարությամբ գործող Զբաղվածության աջակցության Լոռու մարզային հանձնաժողովի նիստում, որի արդյունքում որոշում է կայացվել նախարարությանը դիմել ոչ թե մեկ, այլ միանգամից 3 ծրագրով: Առաջարկությունը արժանացել է նախարարության հավանությանը.
-Նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են մարզի համար ոչ միայն զբաղվածության, այլև բնապահպանական խնդիրների լուծման առումով,-իր խոսքում նշեց Գ. Մարկոսյանը:
Ծրագրերում երկշաբաթյա ժամկետով ներգրավվել է ավելի քան 100 մարդ: Աշխատավարձային ֆոնդը բոլոր երեք ծրագրերի համար 4.5 մլն դրամ է: Յուրքանչյուր ծրագրի համար հիմնադրամն իրականացնում է ներդրում՝ 320 հազար դրամի չափով: Աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:
Գ. Մարկոսյանի հետ զրույցում աշխատանքներում ներգարվված բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրից՝ նշելով, նաև, որ մշտապես մասնակցում են «Էյ-Թի-Փի» հիմնադրամի կողմից իրականացվող անտառվերականգնման աշխատանքներին:
Այցի ավարտին Ն. Դադյանի հետ քննարկվեց այս տարի ևս 4 համայնքում նմանատիպ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
7226 դիտում
20:09 17-07-2017
Հայաստանում տեղի ունեցավ իր նախադեպը չունեցող լայնամասշտաբ միջազգային երիտասարդական փորձի փոխանակման ծրագիր
Այս բաժնից
1432 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ