4105 դիտում
09:40 03-07-2020
Հետաքրքիր զարգացումներ՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. նախ՝ աշխատանքից ազատվել է պարկի տնօրենը՝ Վարդան Վարդանյանը: Ասել է թե՝ նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը չի ցանկացել շարունակել աշխատել նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի կադրերի հետ: Վարդանյանի ազատվելուց հետո սկսել են ազատման դիմումներ գրել նաև ՊՈԱԿ-ի մյուս աշխատողները:
Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին տեղի էր ունեցել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը. արդյունքում ՊՈԱԿ-ի խորհուրդը քվեարկել էր առաջադրված թեկնածուներից Վարդան Վարդանյանի օգտին: Սակայն մրցույթին մասնակցած թեկնածուները դժգոհ էին արդյունքներից և պահանջում էին չեղարկել մրցույթի արդյունքները: Չնայած սրան՝ Վարդանյանը մի քանի ամիս շարունակեց պաշտոնավարել:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց արդեն գործազուրկ տնօրենի հետ և հետաքրքրվեց ազատման իրական պատճառների մասին: Նախ՝ նշենք, որ սա անակնկալ է եղել Վարդանյանի համար: «Ճիշտն ասած ես հիմա վատառողջ պառկած եմ, բայց աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է, չի երկարաձգվել: Բնականաբար, այն չի երկարաձգվել գործատուի՝ նախարարության կողմից: Մինչև ծանուցում ստանալը անակնկալ էր ինձ համար: Պարզապես ծանուցել են, որ պայմանագիրը չի երկարաձգվել: Ես ինքս կուզեի իմանալ, թե ինչ խնդիր է եղել:
Առողջանալուց հետո կորոշեմ թե ինչ անել»,- տեղեկացրեց Վարդան Վարդանյանը:
Ի դեպ, նշենք, որ այժմ ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորություննները ժամանակավորապես կատարում է տեղակալը՝ Արայիկ Հունանյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2020 դիտում
10:28 15-02-2022
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում անկառավարելի վիճակ է․ «Ժողովուրդ»
6110 դիտում
21:20 11-12-2017
Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բարեփոխումների ընթացքն ու իրականացված աշխատանքները
1536 դիտում
18:48 16-08-2019
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքով
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»