211652_close_icon
views-count2604 դիտում article-date 22:48 02-07-2020

«Սբ Գ․Լուսավորիչ ԲԿ»-ն Ս․Կարապետյանի դիակն առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության բրիգադին, իսկ նրա հեռախոսից արված փոխանցումների առթիվ հարուցվել է կարգապահական վարույթ․ ԲԿ խոսնակ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին։ Այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ «Ինչ վերաբերում է հարազատների այն պնդմանը՝ տատիկի հեռախոսից բուժքրոջ կողմից իր հեռախոսին գումար փոխանցելուն և գումար գողանալուն, ապա նշենք, որ տեղեկացվել ենք դրա մասին հարազատներից՝ նախքան մամուլում այն հանրայնացնելը։ Այսօր օրենսդրության սահմանած կարգով նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։ Ենթադրյալ անձը, ինչպես նշում է մահացածի թոռնուհին, բուժքույր չէ, այլ կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ։ Բոլոր հանգամանքները պարզելու և հաստատավելու դեպքում վերջինս կենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ կհեռացվի աշխատանքից։ Վարույթի վերջնական արդյունքների վերաբերյալ մահացածի հարազատները կտեղեկացվեն»։ Հիշեցնենք, երեկ՝ հուլիսի 1-ին, Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էլ Մարիամ Մալխասյանի կողմից իրեն ուղղված նամակը, որում Մարիամը պատմել էր, որ կորոնավիրուսից մահացած իր տատիկի դին չեն կարողանում գտնել։ Նշվել էր, որ դին դիահերձարան տեղափոխող սանիտարը լավ չի կարողացել կարդալ հանգուցյալի ազգանունը, և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ: Զոհրաբյանն ավելի ուշ հայտնել է, որ գյումրեցի տատիկի դին գտնվել է, նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի։ Ինչ վերաբերում է տատիկի հեռախոսից այլ հեռախոսահամարներին արված փոխանցումներին, News.am-ի հետ զրույցում նշել էր թոռնուհին։ Նրա խոսքով, տատիկի մոտ գումար է եղել, որն անհետացել է։ Բացի այդ, երբ եղբայրը վերցրել է տատիկի հեռախոսը՝ տեսել է, որ գումար է փոխանցված այլ համարի։

Նմանատիպ նյութեր