211652_close_icon
views-count4544 դիտում article-date 14:29 02-07-2020

Սմբատաբերդը անօդաչու թռչող սարքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://aratesmskh.wordpress.com/2020/06/30/%D5%BD%D5%B4%D5%A2%D5%A1%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%A4%D5%A8-%D5%A1%D5%B6%D6%85%D5%A4%D5%A1%D5%B9%D5%B8%D6%82-%D5%A9%D5%BC%D5%B9%D5%B8%D5%B2-%D5%BD%D5%A1%D6%80%D6%84%D5%B8%D5%BE-%D5%BF%D5%A5/?fbclid=IwAR1gQaVXuZC9oMzH-st5bzmC6q7cHiwi5uAcdYS722aPwooxUytka84Q_lo]aratesmskh.wordpress.com[/url]-ն այս անգամ ձեր ուշադրությանն է ներկայացնում Սմբատաբերդը (Ջաղաց Քարի բերդ)՝ նկարահանված անօդաչու թռչող սարքով: Օրբելյան իշխանների բերդը նույնպես կարևոր վայր է սովորողների հետ քայլքով բարձրանալու: Ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։ Տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր