211652_close_icon
views-count2730 դիտում article-date 20:48 01-07-2020

Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Ակունք համայնքի տարածքում գտնվող հասարակական սննդի օբյեկտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները ստուգումներ են իրականացրել Ակունք համայնքի տարածքում գտնվող հասարակական սննդի օբյեկտում ։ Տարածքային բաժնի մասնագետների կողմից կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ա/Ձ-ում պահպանված չեն եղել ստուգաթերթերով նախատեսված հրդեհային անվտանգության կանոններիմի շարք կետեր։ Մասնավորապես՝ շինարարական հիմնատարրերը մշակված չեն եղել հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով: Օբյեկտի շենքեր շինությունները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով:15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի (помещение) դռները չեն բացվում դեպի դուրս: Օբյեկտը ապահովված չի եղել հրդեհաշիջման սկզբնական միջոցներով՝ կրակմարիչներով: Նշված խախտումների վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետների կողմից կազմվել է արձանագրություն և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման վերաբերյալ կիրառվել է վարչական պատասխանատվության միջոցներ։ Տնօրենին՝թերությունները վերացնելու համար տրվել է հրդեհային անվտանգության պահանջները կատարելու վերաբերյալ կարգադրագիր՝հստակ կատարման ժամկետներով։ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների կողմից՝ ստուգմանըզուգահեռ, իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ՝200 մ2 և ավելի մակերեսով առևտրի և հասարակական սննդի օբյեկտների համարհրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարահանման, հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների վերաբերյալ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր