3726 դիտում
09:25 01-07-2020
Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չհրաժարվեց ծխախոտ արտադրող ընկերության օգնությունից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019 թ. ապրիլի 2-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր «ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանի առաջարկին՝ ծխախոտ արտադրող ընկերությունների կողմից սոցիալական, առողջապահական որևէ ծրագիր ֆինանսավորելու վերաբերյալ, և հայտարարել, որ դա անթույլատրելի է համարում: «Ցանկացած առողջապահական հարց լուծող կազմակերպություն՝ լինի պետական, թե մասնավոր, չպետք է համագործակցի որևէ ծխախոտային ընկերության հետ՝ թե´ ֆինանսական, թե´ ոչ ֆինանսական առումով»,- նշել էր նա:
Այս հայտարարության ֆոնին հետաքրքիր էր արձանագրել, որ այս տարվա մարտի 26-ին «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումների աջակցության գանձապետական հաշվին է փոխանցել 100 միլիոն ՀՀ դրամ վարակի տարածումը կանխելու և բուժաշխատողներին աջակցելու նպատակով: Եվ հայտնի է, որ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում է նաև «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ և վաճառքով:
Եվ ահա, «ժողովուրդ» օրաթերթը հունիսի 24-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ հասկանալու համար՝ ինչպես է նախարար Թորոսյանը համաձայնել այս պարագայում աջակցություն ստանալ ծխախոտային ընկերությունից, արդյոք այս դեպքը թույլատրելի է համարել: Եվ ահա, երեկ՝ հունիսի 29-ին, նախարարությունից պարզաբանեցին, թե հավաքագրված դրամական միջոցներն Առողջապահության նախարարությանը վերաբաշխվում են կառավարության որոշումների հիման վրա: Ստացվում է՝ նախարար Թորոսյանն ամեն դեպքում իր վրայից փորձեց գցել պատասխանատվությունը, ինչից ստացվում է, որ ծխախոտային ընկերություններից պետք եղած ժամանակ օգնություն ստանալը ոչ թե անթույլատրելի է, այլ նաև խրախուսելի: Համաձայնեք՝ սկզբունքային տեսակետ է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
779 դիտում
17:11 19-04-2019
Արսեն Թորոսյանը քննարկում է անցկացրել դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
5719 դիտում
15:36 18-03-2021
Կառավարությունը արտոնություն տրամադրեց ծխախոտ արտադրող ընկերությանը
16632 դիտում
23:00 23-07-2016
Նա չհամակերպվեց ստորացուցիչ պայմանագրի հետ և չհրաժարվեց արժեքներից. Շառլ դը Գոլ
Այս բաժնից
1645 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»