211652_close_icon
views-count1489 դիտում article-date 16:42 30-06-2020

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացուն է վերադարձվել երկար ժամանակ կալանքի տակ գտնվող ավտոմեքենան

Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրել այն մասին, որ իր հորը սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա երկար ժամանակ է, ինչ քրեական գործի քննության ընթացքում կալանք է դրված: Դիմողը, մասնավորապես, նշել է, որ ավտոմեքենայի վրա կալանք դրվել է դեռ գործի նախաքննության ընթացքում: Հետագայում իր հայրը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման, դատավճռով սահմանվել է, որ այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է վերացվի նախաքննության մարմնի որոշմամբ մեղադրյալին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա դրված կալանքը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել դեռ 2020 թվականի հունվարի 29-ին, սակայն ավտոմեքենան սեփականատիրոջն այդպես էլ չի վերադարձվել: Դիմողը տեղեկացրել է, որ դիմել է տարբեր պետական մարմինների, սակայն դրական արդյունքի չի հասել. խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը հարցի լուծման ուղղությամբ: Բողոքի քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը անհաժեշտ աշխատանքներ է նախաձեռնել դատարանի աշխատակազմի և Ոստիկանության հետ: Արդյունքում, քաղաքացուն է վերադարձվել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո շուրջ 5 ամիս պահվող ավտոմեքենան, որի վերադարձի պահանջ նախատեսվել էր հենց այդ դատական ակտով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր