211652_close_icon
views-count20003 դիտում article-date 13:12 30-06-2020

Դմփ-դմփ-հուււււււււ.. որ իմանաք, թե ինչ մարդկանց տներում են խուզարկություններ կատարում, կթուլանաք ծիծաղից. Գեւորգ Պետրոսյան

Ուրեմն էս տրամաբանությամբ եթե ղեկավարվենք, ապա չեղած բանի համար Ծառուկյանի անդորրը խախտելու մոլուցքով այլեւս կարող են խուզարկել, ասենք՝ Բոլիվիայի նախագահի, Գվատեմալայի վարչապետի, Անգոլայի Կանգադալա ազգային պարկի տնօրենի մորաքրոջ խնամու եւ, իկարկե, Սադամ Հուսեինի քավորկնոջ բնակարանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Այս մարդը չի հանգստանում... Որ իմանաք, թե ինչ մարդկանց տներում են խուզարկություններ կատարում, կթուլանաք ծիծաղից: Փաստորեն, այլեւս անհերքելի է, որ այս բազմաչարչար մարդը պարզապես հրահանգել է ամեն գնով ապացույցներ ստեղծել Ծառուկյանի դեմ: Ուրեմն էս տրամաբանությամբ եթե ղեկավարվենք, ապա չեղած բանի համար Ծառուկյանի անդորրը խախտելու մոլուցքով այլեւս կարող են խուզարկել, ասենք՝ Բոլիվիայի նախագահի, Գվատեմալայի վարչապետի, Անգոլայի Կանգադալա ազգային պարկի տնօրենի մորաքրոջ խնամու եւ, իկարկե, Սադամ Հուսեինի քավորկնոջ բնակարանները: Կեցցե՜ իրավական պետությունը... Դմփ-դմփ-հուււււււււ...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր