211652_close_icon
views-count1602 դիտում article-date 11:55 30-06-2020

Մեկ շաբաթում ԱԻՆ-ը կատարել է 6986 վարակազերծում, որից 2144-ը՝ Երեւանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում: Վերջին շաբաթվա ընթացքում փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 6986 վարակազերծում, որից 4842-ը՝ մարզերում, 2144-ը՝ Երևանում։ Այս մասին հայտնում են տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։ Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր