«Բարսելոնան» հայտարարեց Պյանիչի տրանսֆերի մասին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Կատալոնական ակումբը հաստատել է տրանսֆերը, որը գնահատվում է 60 մլն եվրո և 5 մլն եվրո՝ պարգևավճարների տեսքով:
Պայմանագիրը նախատեսված է 4 տարով, բոսնիացի ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 400 մլն եվրո:
Ավելի վաղ կատալոնական ակումբից «Յուվենտուս» է տեղափոխվել բրազիլացի կիսապաշտպան Արթուրը: